Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 21:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Քաղաքը քառակուսի էր. նրա երկարությունն հավասար էր լայնությանը։ Եվ նա չափեց նրա երկարությունը՝ տասներկու հազար ասպարեզ, նույն չափն ունեին նաև նրա լայնությունն ու բարձրությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Քաղաքը քառակուսի էր. նրա երկարությունը հավասար էր լայնությանը։ Եվ չափեց քաղաքը եղեգով՝ տասներկու հազար ասպարեզ. նրա երկարությունը, լայնությունը և բարձրությունը հավասար էին։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 21:16
6 Խաչաձեւ Հղումներ  

Չափեց դռան երկարությունը. քառասուն կանգուն էր, լայնությունը՝ քսան կանգուն տաճարի առաջ։ Եվ ասաց ինձ. «Սա է Սրբություն սրբոցը»։


Չափեց տաճարի չորս կողմերի և պարիսպների արանքը նույն չափով։ Տաճարը սրբավայրերից և պարիսպներից անջրպետելու համար թողեց մի արանք, որ հինգ հարյուր կանգուն էր դեպի արևելք և հինգ հարյուր կանգուն լայնություն ուներ։


Ընդհանուր շրջագիծը՝ տասնութ հազար ձողաչափ։ Եվ այդ օրից քաղաքի անունը կլինի “Տերն այնտեղ է”»։


Ինձ հետ խոսողն իր ձեռքում ուներ ոսկե եղեգյա քանոն՝ քաղաքը, նրա դռներն ու պարիսպները չափելու համար։


Չափեց նաև նրա պարիսպը, որի բարձրությունը հարյուր քառասունչորս կանգուն էր, իսկ հրեշտակի չափը մարդկանց գործածած չափն էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ