Գիշերը Աստված երազում երևաց Աբիմելեքին և ասաց. «Դու մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին առար, որովհետև նա ամուսին ունեցող կին է»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև հինգ մարդ ես փոխել, և նա, որին այժմ ունես, քո ամուսինը չէ. այդ ճիշտ ասացիր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև դու հինգ ամուսին ես ունեցել, և նա, ում հիմա ունես, քո ամուսինը չէ. դա ճիշտ ասացիր»։ |
Գիշերը Աստված երազում երևաց Աբիմելեքին և ասաց. «Դու մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին առար, որովհետև նա ամուսին ունեցող կին է»։
Նրան տեսավ Սյուքեմը՝ Եմովր Քոռեցու որդին, որը երկրի իշխանն էր, և նրան առևանգելով՝ պառկեց նրա հետ ու բռնաբարեց նրան։
Բայց ինչպես կինն է անարգում իր ամուսնուն, այնպես էլ դու անարգեցիր ինձ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը։-
որովհետև ամեն պոռնիկ կին քեզ նման չի շնանում իր ամուսնու հետ, ամուսնուց դրամ է առնում ու վարձ տալիս իր հոմանիներին։
Կինը պատասխան տվեց նրան և ասաց. «Ամուսին չունեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Լա՛վ ասացիր, թե՝ ամուսին չունեմ,
Ապա ուրեմն, քանի դեռ ամուսինը ողջ է, շնացող կհամարվի, եթե ուրիշ տղամարդու կին դառնա։ Իսկ եթե ամուսինը մեռնի, ազատ է ամուսնական կապից և եթե ուրիշ տղամարդու կին դառնա, շնացող չի համարվի։
Ամուսնությունն ըստ ամենայնի պատվելի է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին։
Նաև Մաալոնի կնոջը՝ մովաբացի Հռութին, ինձ կնության եմ առնում, որ մեռածի անունը պահեմ իր կալվածքում, և նրա անունը չվերանա իր եղբայրների միջից ու իր բնակավայրի ցեղից. դուք այսօր դրա վկաներն եք»։