Եկա, և մարդ չկար. կանչեցի, բայց ոչ ոք չկար, որ լսեր. մի՞թե իմ ձեռքը չի կարող փրկել, կամ մի՞թե ես ի զորու չեմ ազատելու։ Ահա իմ սպառնանքով կցամաքեցնեմ ծովը, կչորացնեմ գետերը, և ջրերի պակասությունից կչորանան նրանց ձկները ու կսատկեն ծարավից։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա՝ երկնքից եկողը, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա վկայում է այն, ինչ տեսել ու լսել է, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։ |
Եկա, և մարդ չկար. կանչեցի, բայց ոչ ոք չկար, որ լսեր. մի՞թե իմ ձեռքը չի կարող փրկել, կամ մի՞թե ես ի զորու չեմ ազատելու։ Ահա իմ սպառնանքով կցամաքեցնեմ ծովը, կչորացնեմ գետերը, և ջրերի պակասությունից կչորանան նրանց ձկները ու կսատկեն ծարավից։
որովհետև, ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, նրա առաջ կբացվի։
Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե տերն ի՛նչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետև այն բոլորը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ։
Պիղատոսը նրան ասաց. «Եթե այդպես է, ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի վկայեմ ճշմարտության մասին։ Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, խոսում ենք, ինչ գիտենք, և վկայում ենք, ինչ տեսել ենք, բայց մեր վկայությունը չեք ընդունում։
Նրանք եկան Հովհաննեսի մոտ ու նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Հորդանանի մյուս կողմում քեզ հետ էր, և որի մասին դու վկայեցիր, ահավասիկ նա մկրտում է, և ամենքը գալիս են նրա մոտ»։
Քանզի Հայրը սիրում է Որդուն, և այն ամենը, ինչ ինքն է անում, ցույց է տալիս նրան. և նրան ցույց կտա սրանից շատ ավելի մեծ գործեր, որոնց վրա դուք կզարմանաք.
Շատ բաներ ունեմ ձեր մասին խոսելու և դատելու։ Բայց նա, ով ինձ ուղարկեց, ճշմարիտ է. և ինչ որ լսել եմ նրանից, ա՛յն եմ խոսում աշխարհում»։