Որովհետև իշխանները նստած չարախոսում էին ինձնից, Բայց քո ծառան խորհում էր քո իրավունքների մասին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 21:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն աշակերտը, որին սիրում էր Հիսուսը, Պետրոսին ասաց. «Տերն է»։ Սիմոն Պետրոսը, լսելով, որ Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, և իրեն ծովի մեջ նետեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, Պետրոսին ասաց. «Տե՛րն է»։ Սիմոն Պետրոսը հենց լսեց, որ Տերն է, հագուստն իր վրա գցեց, որովհետև մերկ էր, և ջրի մեջ նետվեց։ |
Որովհետև իշխանները նստած չարախոսում էին ինձնից, Բայց քո ծառան խորհում էր քո իրավունքների մասին։
Առատ ջրերը չեն կարողանա սերը մարել, և գետերը չեն արգելի այն։ Եթե մարդ իր ամբողջ ունեցվածքը տա սեր ստանալու ակնկալիքով, արհամարհելով կարհամարհվի։
Եվ եթե որևէ մեկը ձեզ հարցնի՝ “Ինչո՞ւ եք արձակում այդ ավանակը”, ասե՛ք. “Տիրոջը պետք է”, և նա իսկույն այստեղ կուղարկի այն»։
Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կներվեն սրան, որովհետև ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներվում, շատ է սիրում, և ում սակավ՝ սակավ»։
Երբ Հիսուսը տեսավ մորն ու նրան մոտ կանգնած սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։
Անմիջապես վազեց եկավ Սիմոն Պետրոսի և այն մյուս աշակերտի մոտ, որին սիրում էր Հիսուսը, ու նրանց ասաց. «Տիրոջը վերցրել են գերեզմանից, և չգիտենք, թե ո՛ւր են դրել նրան»։
Պետրոսը շրջվեց ու տեսավ, որ այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, գալիս է իրենց հետևից. նա, որ ընկել էր նրա կրծքովն ու ասել. «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։
Այդ աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որն էլ գրեց դրանք, և գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։
Մյուս աշակերտները նավակով եկան, և քանի որ ցամաքից հեռու չէին, այլ երկու հարյուր կանգունի չափ միայն, սկսեցին քաշել ուռկանը ձկներով հանդերձ։
Այս խոսքը նա ուղարկեց իսրայելացիներին՝ խաղաղությունն ավետելու Հիսուս Քրիստոսի միջոցով. նա է բոլորի Տերը։
Արդ, Իսրայելի ամբողջ տունը վստահաբար թող իմանա, որ Աստված նրան և՛ Տեր, և՛ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչեցիք»։
Որովհետև Քրիստոսի սերն է ստիպում մեզ քննելու այս. որ եթե մեկը բոլորի փոխարեն մեռավ, ապա բոլորը մեռած էին։