Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Անմիջապես վազեց եկավ Սիմոն Պետրոսի և այն մյուս աշակերտի մոտ, որին սիրում էր Հիսուսը, ու նրանց ասաց. «Տիրոջը վերցրել են գերեզմանից, և չգիտենք, թե ո՛ւր են դրել նրան»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Այդժամ նա վազեց ու գնաց Սիմոն Պետրոսի և այն մյուս աշակերտի մոտ, որին Հիսուսը սիրում էր։ Եվ նրանց ասաց. «Տիրոջը գերեզմանից վերցրել են, ու չգիտենք, թե որտե՛ղ են նրան դրել»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:2
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ աշակերտներից մեկը, որին Հիսուսը սիրում էր, նստել էր նրա մոտ։


Երբ Հիսուսը տեսավ մորն ու նրան մոտ կանգնած սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։


Եվ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»։ Նա պատասխանեց. «Որովհետև իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, և չգիտեմ՝ ո՛ւր են դրել»։


Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Մարիամին թվաց, թե պարտիզպանն է, և ասաց նրան. «Տե՛ր, եթե դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ ուր ես դրել նրան, որպեսզի ես նրան վերցնեմ»։


քանի որ դեռ չէին հասկացել գրվածը. «Մեռելներից հարություն պիտի առնի»։


Պետրոսը շրջվեց ու տեսավ, որ այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, գալիս է իրենց հետևից. նա, որ ընկել էր նրա կրծքովն ու ասել. «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։


Այդ աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որն էլ գրեց դրանք, և գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։


Այն աշակերտը, որին սիրում էր Հիսուսը, Պետրոսին ասաց. «Տերն է»։ Սիմոն Պետրոսը, լսելով, որ Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, և իրեն ծովի մեջ նետեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ