Եվ դո՛ւ, Կափառնաո՛ւմ, մինչև երկինք չես բարձրանա, այլ մինչև դժոխք կիջնես, որովհետև եթե Սոդոմում կատարվեին այն հրաշքները, որ քո մեջ կատարվեցին, մինչ այսօր հաստատ կանգուն կլիներ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 2:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանից հետո Հիսուսը Կափառնաում իջավ իր մոր և իր եղբայրների հետ և այնտեղ մնաց միայն մի քանի օր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանից հետո Հիսուսն իջավ Կափառնաում իր մոր, իր եղբայրների ու աշակերտների հետ, և մի քանի օր մնացին այնտեղ։ |
Եվ դո՛ւ, Կափառնաո՛ւմ, մինչև երկինք չես բարձրանա, այլ մինչև դժոխք կիջնես, որովհետև եթե Սոդոմում կատարվեին այն հրաշքները, որ քո մեջ կատարվեցին, մինչ այսօր հաստատ կանգուն կլիներ։
Մինչ Հիսուսը խոսում էր ժողովրդի հետ, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնել էին դրսում և ուզում էին խոսել նրա հետ։
Թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնաումում, Զաբուղոնի ու Նեփթաղիմի սահմաններում,
Սա հյուսնի տղան և Մարիամի որդին չէ՞, Հակոբոսի, Հովսեի, Հուդայի և Սիմոնի եղբայրը։ Սրա քույրերն այստեղ՝ մեզ մոտ չե՞ն»։ Եվ նրանով գայթակղվում էին։
Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի Կանա քաղաքը, որտեղ ջուրը գինու էր վերածել, և այնտեղ էր մնում։ Թագավորական ընտանիքից մեկը կար, որի որդին հիվանդ էր Կափառնաումում։
Նավակ նստելով՝ գնացին դեպի ծովի մյուս կողմը՝ դեպի Կափառնաում։ Եվ երբ մութն ընկավ, Հիսուսը դեռ նրանց մոտ չէր եկել,
Մի՞թե իրավունք չունենք մեզ հետ պտտեցնելու հավատակից կանանց, ինչպես այդ անում են մյուս առաքյալները, Տիրոջ եղբայրները և Կեփասը։