Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 11:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Եվ դո՛ւ, Կափառնաո՛ւմ, մինչև երկինք չես բարձրանա, այլ մինչև դժոխք կիջնես, որովհետև եթե Սոդոմում կատարվեին այն հրաշքները, որ քո մեջ կատարվեցին, մինչ այսօր հաստատ կանգուն կլիներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Եվ դու, Կափառնաո՛ւմ, որ մինչև երկինք ես բարձրացել, մինչև դժոխք պիտի իջնես. որովհետև եթե այն հրաշքները, որ քո մեջ են կատարվել, Սոդոմում կատարված լինեին, մինչև այսօր պահպանված կլիներ։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 11:23
30 Խաչաձեւ Հղումներ  

Սոդոմացիները շատ չար և մեղավոր մարդիկ էին Աստծու առաջ։


Ինչպե՜ս խավարեցրեց Տերը Սիոնի դստերը իր ցասումով ու բարկությամբ, Իսրայելի փառքը երկնքից երկիր նետեց և չհիշեց իր ոտքերի պատվանդանը։ Իր ցասման ու բարկության օրը


քեզ իջեցնելու եմ նրանց մոտ, ովքեր խորխորատ են իջել՝ հավիտենապես հավաքվածների մոտ, քեզ երկրի ընդերքում եմ բնակեցնելու՝ իբրև հավիտենական ավերակ, նրանց կողքին, ովքեր հավիտենապես խորխորատ են իջել, որպեսզի այլևս բնակելի չդառնաս, կյանք ունեցող երկրի վրա չվերահաստատվես։


որպեսզի ջրասուն բոլոր ծառերն իրենց բարձրությամբ այլևս չամբարտավանանան, իրենց կատարներն էլ մինչև ամպերը չարձակեն և չմնան իրենց գոռոզության մեջ, ինչպես նա, որ ջուր էր խմում։ Բոլորն էլ մահվան մատնվեցին երկրի խորքերում՝ խորխորատ իջած մարդկանց որդիների մոտ»։


«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Եգիպտոսի զորության վրա։ Ազգերը նրա մեռյալ դուստրերին կիջեցնեն երկրի խորքը՝ նրանց մոտ, ովքեր վայելչության ջրերից խորխորատ են իջել։


Այնտեղ էր Եղամը, նրա ողջ զորքը՝ նրա գերեզմանի շուրջը։ Բոլոր սրախողխող ընկածներն անթլփատ իջան երկրի խորքերը, ովքեր իրենց սարսափն էին տարածել ողջերի երկրի վրա։ Նրանք իրենց տանջանքներն ստացել են խորխորատ իջածների հետ,


«Եթե բարձրանաս արծվի պես, և եթե աստղերի մեջ դնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։


Ճշմարիտ եմ ասում ձեզ, դատաստանի օրը սոդոմացիների ու գոմորացիների երկրի համար ավելի դյուրին կլինի, քան այդ քաղաքի համար»։


Ես էլ քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա եմ շինելու իմ եկեղեցին, և դժոխքի ուժերը նրան չեն կարողանա հաղթել։


Երբ նրանք Կափառնաում եկան, երկդրամյան տուրք հավաքողները մոտեցան Պետրոսին և ասացին. «Ձեր վարդապետը երկդրամյանը չի՞ տալիս»,


Թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնաումում, Զաբուղոնի ու Նեփթաղիմի սահմաններում,


Երբ Հիսուսը Կափառնաում մտավ, նրան մոտեցավ մի հարյուրապետ, որ աղաչում էր նրան


Եվ դու, Կափառնաո՛ւմ, որ մինչև երկինք ես բարձրացել, պիտի իջնես մինչև դժոխք։


որովհետև նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա»։


Եվ դժոխքում, մինչ տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգչելիս։


Եվ ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կասեք. “Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ”։ Այն ամենը, ինչ արել ես Կափառնաումում, որչափ որ լսեցինք, արա՛ և այստեղ, քո հայրենի գավառում»։


Որովհետև իմ անձը գերեզմանում չես թողնելու և ոչ էլ թույլ ես տալու, որ քո սրբի մարմինն ապականվի.


ուստի մարգարեաբար խոսեց Քրիստոսի հարության մասին, թե՝ “Նրա հոգին գերեզմանում չմնաց, և ոչ էլ նրա մարմինն ապականություն տեսավ”։


ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նույն ձևով պոռնկացան՝ անբնական կրքերի հետևից ընկնելով, և հավիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին։


ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա, և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից. ամեն։ Եվ ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։


Եվ նրանց մարմիններն ընկած պիտի մնան իրենց մեծ քաղաքի հրապարակներում, որն այլաբանորեն կոչվում է Սոդոմ և Եգիպտոս, որտեղ և խաչվեց նրանց Տերը։


Ծովը բաց թողեց իր մեռելներին, մահն ու դժոխքն էլ՝ իրենց մեռելներին, և յուրաքանչյուրը դատվեց ըստ իր գործերի։


Եվ ահա տեսա դեղնավուն մի ձի, որի վրայի հեծյալի անունն էր Մահ, իսկ Դժոխքն էլ հետևում էր նրան։ Եվ նրան իշխանություն տրվեց՝ աշխարհի մեկ չորրորդ մասի վրա կոտորած անելու սրով, սովով, մահով և երկրի գազաններով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ