Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 2:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Հիսուսն այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում՝ որպես սկիզբը նշանների, և հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Գալիլեայի Կանա քաղաքում դրվեց Հիսուսի կատարած հրաշքների սկիզբը։ Այսպես նա հայտնեց իր փառքը, և նրա աշակերտները հավատացին նրան։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 2:11
43 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։


Նա գիշերով եկավ նրա մոտ ու ասաց նրան. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպես վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի»։


Նրա հետևից բազում ժողովուրդ էր գնում, որովհետև տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիվանդների վրա։


Նրան ասացին. «Ի՞նչ նշան կանես, որ տեսնենք ու հավատանք, ի՞նչ կգործես։


Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից և կշտացաք։


Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա է ճշմարիտ մարգարեն, որ աշխարհ էր գալու»։


Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը, քանզի Տե՛րը խոսեց»։


Որովհետև մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։


Եվ ինչ էլ որ ուզեք իմ անունով, կկատարեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով։


Եսային այս ասաց, որովհետև տեսավ նրա փառքն ու խոսեց նրա մասին։


Այնքան նշաններ էր արել նրանց առաջ, բայց նրանք չէին հավատում նրան,


Երբ Հիսուսը զատկի տոնին Երուսաղեմում էր գտնվում, շատերը հավատացին նրա անվանը, քանի որ տեսնում էին նրա կատարած նշանները։


Հիսուսը պատասխան տվեց նրան ու ասաց. «Հավատում ես հիմա, քանի որ քեզ ասացի, թե՝ թզենու տակ տեսա քեզ. դրանից շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։


Նրա առջևից հուր կընթանա Եվ կայրի իր շուրջը եղող թշնամիներին։


Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ հավիտենական կյանք ունեք և որ հավատում եք Աստծու Որդու անվանը։


Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի Կանա քաղաքը, որտեղ ջուրը գինու էր վերածել, և այնտեղ էր մնում։ Թագավորական ընտանիքից մեկը կար, որի որդին հիվանդ էր Կափառնաումում։


որպեսզի ամենքը պատվեն Որդուն, ինչպես պատվում են Հորը։ Ով Որդուն չի պատվում, չի պատվում և Հորը՝ նրան ուղարկողին։


Արի՛, ուրախությամբ կե՛ր քո հացը և զվարթ սրտով խմի՛ր քո գինին, քանզի Աստված արդեն իսկ հավանել է քո արած գործերը։


Իսկ ինչպե՞ս հանկարծակի ավերակ դարձան, Կործանվեցին, պակասեցին, Կորան իրենց անօրենության պատճառով


ասացին. “Տերը՝ Աստված, ահա մեզ ցույց տվեց իր փառքն ու իր մեծությունը, և նրա ձայնը լսեցինք կրակի միջից։ Այսօր տեսանք, որ Աստված խոսում է մարդու հետ, և մարդը կենդանի է մնում։


Եթե պատահի, որ չհավատան այդ երկու նշաններին էլ և չանսան քո ձայնին, ապա գետի ջրից կվերցնես, կթափես ցամաքին, և գետից վերցրած ջուրը ցամաքի վրա արյուն կդառնա»։


Որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարից թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք Աստծու փառքի գիտությամբ, որ ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից։


Եվ մենք ամենքս, բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը, ինչպես հայելու մեջ, այդ նույն պատկերով ենք փոխակերպվում փառքից փառք, ինչպես Տիրոջ Հոգով։


բայց ես ուրախ եմ ձեզ համար, որովհետև դուք ինձ կհավատաք, քանզի ես այնտեղ չէի։ Հիմա եկե՛ք գնանք նրա մոտ»։


որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։


Եթե չլսեք և ձեր սրտում չդնեք փառք տալ իմ անվան,- ասում է Ամենակալ Տերը,- ձեզ վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունը, կնզովեմ այն և կցրեմ ձեր օրհնությունները, և չի լինի ձեր մեջ, քանի որ դուք ձեր սրտում չդրեցիք։


Երբ Իսրայելի որդիները տեսան, թե Տերն ինչպիսի՛ հզոր ձեռքով պատուհասեց եգիպտացիներին, վախեցան Տիրոջից, հավատացին Աստծուն ու նրա ծառա Մովսեսին։


Կինն ասաց Եղիային. «Հիմա համոզվեցի, որ դու Աստծու մարդն ես, և Տիրոջ ճշմարիտ խոսքն է քո բերանում»։


Հաջորդ օրը Հիսուս որոշեց Գալիլեա մեկնել. գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։


Գալիլեա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար։ Հիսուսի մայրն այնտեղ էր։


թողեց Հրեաստանը և վերստին եկավ Գալիլեա։


Այս դարձյալ երկրորդ նշանն էր, որ արեց Հիսուսը՝ Հրեաստանից Գալիլեա գալուց հետո։


Սակայն բազմության միջից շատերը հավատացին նրան և ասում էին. «Երբ Քրիստոսը գա, մի՞թե ավելի շատ նշաններ պիտի անի, քան սա է անում»։


Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդն Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»։ Ոմանք ասում էին. «Իսկ մեղավոր մի մարդ ինչպե՞ս կարող է այսպիսի նշաններ անել»։ Եվ նրանց մեջ պառակտում կար։


Շատերը նրա մոտ եկան և ասում էին. «Հովհաննեսը որևէ նշան չարեց, բայց այն ամենը, որ Հովհաննեսն ասել էր նրա մասին, ճշմարիտ էր»։


Քահանայապետներն ու փարիսեցիները ժողով գումարեցին և ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։


Եվ դրա համար էլ նրան ընդառաջ ելավ ժողովուրդը, որովհետև լսել էին, որ այդ նշաններն էր արել։


քանի որ Հայրն ինքն իսկ սիրում է ձեզ. որովհետև դուք սիրեցիք ինձ ու հավատացիք, որ ես Աստծուց ելա։


Հիմա գիտենք, որ ամեն բան գիտես, և կարիք չկա, որ մեկը քեզ բան հարցնի. դրա համար հավատում ենք, որ Աստծուց ելար»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ