Ահա թե ինչու նա շատ բան պիտի ժառանգի և հզորների ավարը պիտի բաժանի, որովհետև նրա անձը մահվան մատնվեց, և նա հանցավորների հետ դասվեց։ Նա շատերի մեղքերը կրեց և նրանց անօրենությունների համար դատապարտվեց։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որտեղ էլ խաչը հանեցին նրան և նրա հետ՝ երկու ուրիշների էլ այս ու այն կողմից, իսկ մեջտեղում՝ Հիսուսին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնտեղ նրան խաչը հանեցին և նրա հետ՝ ևս երկու հոգու՝ այս և այն կողմից, իսկ Հիսուսին՝ մեջտեղում։ |
Ահա թե ինչու նա շատ բան պիտի ժառանգի և հզորների ավարը պիտի բաժանի, որովհետև նրա անձը մահվան մատնվեց, և նա հանցավորների հետ դասվեց։ Նա շատերի մեղքերը կրեց և նրանց անօրենությունների համար դատապարտվեց։
Աստծու սահմանած խորհրդով և կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրա գամեցիք ու սպանեցիք նրան,
Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է. «Անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)),
նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու աթոռի աջ կողմում։