Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Պիղատոսը մի տախտակ էլ սարքեց ու դրեց խաչի վրա. գրված էր՝ «Հիսուս Նազովրեցի՝ հրեաների թագավոր»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Պիղատոսը մի տախտակի վրա գրեց և դրեց խաչի վրա. գրված էր՝ «ՀԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ, ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:19
14 Խաչաձեւ Հղումներ  

Նրա գլխի վերևը դրեցին նաև նրա հանցապարտության գրությունը, թե՝ «Սա՛ է Հիսուսը՝ հրեաների թագավորը»։


Եվ նրա խաչի վրա մի գրություն կար՝ գրված հունարեն, լատիներեն և եբրայերեն գրերով՝ «Սա՛ է հրեաների արքան»։


Նրա հանցապարտության մասին գրություն կար՝ գրված այսպես. «Հրեաների թագավորն է»։


Զատկին պատրաստվելու օրն էր, վեցերորդ ժամին մոտ։ Եվ նա հրեաներին ասաց. «Ահա՛, ձեր թագավորը թող ձեզ լինի»։


Պետրոսն ասաց. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ. հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի՝ վե՛ր կաց և քայլի՛ր»։


Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր՝ “Հրեաների թագավոր”, այլ թե՝ “նա ասաց, որ Հրեաների թագավորն եմ”»։


Դրանից հետո Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել։ Իսկ հրեաներն աղաղակում էին ու ասում. «Եթե դրան արձակես, կայսրին բարեկամ չես։ Ամենայն ոք, ով ինքն իրեն թագավոր է կոչում, հակառակ է կայսեր»։


Գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եվ ապտակում էին նրան։


Պիղատոսը դարձյալ ապարանք մտավ, կանչեց Հիսուսին ու ասաց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։


Նաթանայելը պատասխան տվեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դու ես Աստծու Որդին, դու ես Իսրայելի թագավորը»։


Ես ինքս էլ օրինավոր էի համարում շատ բան Նազովրեցի Հիսուսի անվանը հակառակ գործել,


Եկավ բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների այն խոսքը, թե Նազովրեցի է կոչվելու։


Եվ նրան պատմեցին, թե անցնում է Հիսուս Նազովրեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ