ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ տաճարում ու ժողովարանում եմ ուսուցանել, որտեղ հավաքվում էին բոլոր հրեաները. ծածուկ ոչինչ չեմ խոսել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում և տաճարում, որտեղ հավաքվում էին հրեաները։ Ես ոչինչ ծածուկ չեմ խոսել։ |
Ո՛չ գաղտնի խոսեցի և ո՛չ էլ երկրի մութ տեղում. Հակոբի սերնդին չասացի՝ “Սնոտի բաներ եք փնտրում”։ Ես եմ, ես եմ Տերը, որ խոսում եմ արդարությունը և հայտնում ճշմարտությունը»։
Մոտեցե՛ք ինձ և լսե՛ք այս. հենց սկզբից ես ո՛չ գաղտնի խոսեցի և ո՛չ էլ ինչ-որ խավար տեղում. երբ դրանք կատարվում էին, ես այնտեղ էի»։ Եվ այժմ Տերն ինձ ուղարկեց, Տերը և նրա Հոգին։
Այդ ժամանակ Հիսուսն ասաց ամբոխին. «Սրերով ու մահակներով դուրս եք եկել իմ դեմ որպես ավազակի՞, որ ինձ ձերբակալեք։ Միշտ ձեզ մոտ՝ տաճարում, նստում ու ուսուցանում էի, և ինձ չձերբակալեցիք։
Այդ ժամանակ քահանայապետը պատռեց իր հանդերձներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ի՞նչ պետք ունենք վկաների. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը։
Հիսուսը շրջում էր Գալիլեայի բոլոր կողմերում, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը։
Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները։
Ցերեկը ուսուցանում էր տաճարի մեջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լեռան վրա, որը կոչվում էր Ձիթենյաց։
Ինձ ինչո՞ւ ես հարցուփորձ անում. հարցուփո՛րձ արա նրանց, ովքեր լսել են, թե ես նրանց հետ ի՛նչ եմ խոսել. ահավասիկ նրանք գիտեն, թե ի՛նչ եմ ասել»։
Բայց ահա բացահայտորեն խոսում է, և դրան բան չեն ասում. գուցե իշխանավորները ճանաչեցի՞ն, որ սա է Քրիստոսը։
Հիսուսը տաճարում աղաղակեց. ուսուցանում էր և ասում. «Ե՛վ ինձ գիտեք, և՛ գիտեք՝ որտեղի՛ց եմ. ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց. նա, որին դուք չեք ճանաչում։
որովհետև չկա մեկը, որ ծածուկ գործի և ուզենա, որ մարդիկ իմանան այդ մասին. եթե այդ գործերն անում ես, ուրեմն հայտնի՛ր քեզ աշխարհին».
Առավոտյան նորից տաճար եկավ. ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, և նա ուսուցանում էր նրանց։
Շատ բաներ ունեմ ձեր մասին խոսելու և դատելու։ Բայց նա, ով ինձ ուղարկեց, ճշմարիտ է. և ինչ որ լսել եմ նրանից, ա՛յն եմ խոսում աշխարհում»։
Արքան այս բաներին գիտակ է, դրա համար համարձակ եմ խոսում, քանի որ չեմ կամենում այս բոլորից որևէ բան քեզնից ծածկել, որովհետև այս ամենը մի խուլ անկյունում չի եղել։