Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 48:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Մոտեցե՛ք ինձ և լսե՛ք այս. հենց սկզբից ես ո՛չ գաղտնի խոսեցի և ո՛չ էլ ինչ-որ խավար տեղում. երբ դրանք կատարվում էին, ես այնտեղ էի»։ Եվ այժմ Տերն ինձ ուղարկեց, Տերը և նրա Հոգին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Մոտեցե՛ք ինձ, լսե՛ք այս բանը. ես սկզբից ծածուկ չեմ խոսել. դրա գոյանալու ժամանակից ես այնտեղ եմ։ Եվ հիմա Տեր Աստված է ինձ ուղարկել և իր հոգին։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 48:16
13 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ տաճարում ու ժողովարանում եմ ուսուցանել, որտեղ հավաքվում էին բոլոր հրեաները. ծածուկ ոչինչ չեմ խոսել։


քանի որ նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքերն է խոսում. որովհետև Աստված Հոգին առանց չափի է տալիս։


Ո՛չ գաղտնի խոսեցի և ո՛չ էլ երկրի մութ տեղում. Հակոբի սերնդին չասացի՝ “Սնոտի բաներ եք փնտրում”։ Ես եմ, ես եմ Տերը, որ խոսում եմ արդարությունը և հայտնում ճշմարտությունը»։


«Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար օծեց ինձ, ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու,


Նորոգվե՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանի որ իշխանները նորոգվելու են զորությամբ, մոտենալու են ու միասին խոսելու և հայտարարելու են արդար դատաստանի մասին։


Մո՛տ եկեք ու լսե՛ք, ո՛վ ազգեր, ակա՛նջ դրեք, ո՛վ իշխաններ. թող լսի երկիրն իր մեջ գտնվողների հետ, երկրագունդը և նրանում ապրող ժողովուրդը։


ի սկզբանե և միշտ. չկա մեկը, որ իմ ձեռքից կարողանա ազատվել. ինչ որ ես անեմ, ոչ ոք չի կարող հակառակն անել»։


Բայց դուք մոտեցե՛ք, առա՛ջ եկեք, անօրե՛ն որդիներ, պոռնկածի՛ն որդիներ, շնությա՛ն որդիներ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ