Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Տոնակատարության կեսին Հիսուսը տաճար ելավ և ուսուցանում էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Տոնակատարության կեսին արդեն Հիսուսը տաճար ելավ և ուսուցանում էր։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:14
16 Խաչաձեւ Հղումներ  

«Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և կքննի իմ ճանապարհներն իմ առաջ։ Եվ հանկարծակի իր տաճարը կգա Տերը, որին դուք փնտրում եք, և ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք։ Ահա գալիս է,- ասում է Ամենակալ Տերը,-


Երկրորդ օրը կմատուցեք տասներկու զվարակ, երկու խոյ և արատ չունեցող մեկ տարեկան տասնչորս գառ։


Երրորդ օրը կմատուցեք տասնմեկ զվարակ, երկու խոյ և արատ չունեցող մեկ տարեկան տասնչորս գառ։


Հիսուսը տաճար մտավ և վռնդեց բոլոր նրանց, ովքեր տաճարում վաճառում ու գնումներ էին անում, շուռ տվեց լումայափոխների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները։


Այդ ժամանակ Հիսուսն ասաց ամբոխին. «Սրերով ու մահակներով դուրս եք եկել իմ դեմ որպես ավազակի՞, որ ինձ ձերբակալեք։ Միշտ ձեզ մոտ՝ տաճարում, նստում ու ուսուցանում էի, և ինձ չձերբակալեցիք։


Եվ նա ամեն օր նրանց ուսուցանում էր տաճարում, իսկ քահանայապետները, դպիրները և ժողովրդի գլխավորները հնար էին փնտրում նրան կորստյան մատնելու,


Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ տաճարում ու ժողովարանում եմ ուսուցանել, որտեղ հավաքվում էին բոլոր հրեաները. ծածուկ ոչինչ չեմ խոսել։


Դրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում ու ասաց նրան. «Ահավասիկ առողջացար, այլևս մի՛ մեղանչիր, որպեսզի մի ավելի չար բան չպատահի քեզ»։


Հրեաների Տաղավարահարաց տոնը մոտ էր։


Հիսուսը տաճարում աղաղակեց. ուսուցանում էր և ասում. «Ե՛վ ինձ գիտեք, և՛ գիտեք՝ որտեղի՛ց եմ. ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց. նա, որին դուք չեք ճանաչում։


Մեծ տոնի վերջին օրը Հիսուսը կանգնած էր, աղաղակում էր և ասում. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։


Առավոտյան նորից տաճար եկավ. ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, և նա ուսուցանում էր նրանց։


Հիսուսն այս խոսքերը խոսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում. սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետև նրա ժամը դեռ չէր հասել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ