Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 9:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, արքայության Ավետարանը քարոզում, ժողովրդի բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկում։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 9:35
12 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։


Եվ ուր որ մտնում էր՝ գյուղեր, քաղաքներ թե ագարակներ, հիվանդներին դնում էին հրապարակներում և աղաչում նրան, որ գոնե իր հագուստի քղանցքներին դիպչեն։ Եվ բոլոր նրանք, ովքեր դիպան, բժշկվեցին։


կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներն ավետարանվում են։


Եվ Հիսուսը շրջում էր քաղաքներով ու գյուղերով և ուսուցանում էր։ Երբ ճանապարհ էր ընկել դեպի Երուսաղեմ,


Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, նշաններով ու զարմանահրաշ գործերով, որոնք Աստված, ինչպես արդեն գիտեք, նրա միջոցով գործեց ձեր մեջ։


Նա զարմանում էր նրանց անհավատության վրա։ Հիսուսը շրջում էր շրջակա գյուղերը և ուսուցանում։


Երբ Հիսուսն ավարտեց իր տասներկու աշակերտներին պատվեր տալը, այդտեղից գնաց քարոզելու և ուսուցանելու շրջակա քաղաքներում։


Հիսուսը, իր մոտ կանչելով իր տասներկու աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներ հանելու և բոլոր ցավերն ու բոլոր հիվանդությունները բժշկելու։


Հովհաննեսի բանտարկվելուց հետո Հիսուսը Գալիլեա եկավ. նա քարոզում էր Աստծու Ավետարանը և ասում.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ