կանչեց Իսահակին և ասաց նրան. «Ուրեմն քո կինն է։ Ինչո՞ւ ասացիր՝ “Իմ քույրն է”»։ Իսահակն ասաց նրան. «Մտածեցի, թե գուցե նրա պատճառով սպանվեմ»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս. ով ինձ տեսավ, տեսավ Հորը. իսկ դու ինչպե՞ս ես ասում՝ “Հորը մեզ ցո՛ւյց տուր”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս։ Ով ինձ տեսավ, նա Հորը տեսավ. իսկ դու ինչպե՞ս ես ասում. "Ցո՛ւյց տուր մեզ Հորը"։ |
կանչեց Իսահակին և ասաց նրան. «Ուրեմն քո կինն է։ Ինչո՞ւ ասացիր՝ “Իմ քույրն է”»։ Իսահակն ասաց նրան. «Մտածեցի, թե գուցե նրա պատճառով սպանվեմ»։
Ինչպե՞ս ես ասում. “Չեմ պղծվել և չեմ գնացել Բահաղի հետևից”։ Տե՛ս քո ընթացքը գերեզմաններում և իմացի՛ր, թե ի՛նչ ես արել։
Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Ո՛վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ պիտի լինեմ ձեզ հետ, մինչև ե՞րբ պիտի հանդուրժեմ ձեզ. նրան ինձ մո՛տ բերեք»։
Կեղծավորնե՛ր, երկնքի և երկրի երևույթները քննել գիտեք, իսկ ներկա ժամանակի խորհուրդը ինչպե՞ս չեք կարողանում քննել։
Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։
Նրան ասացին. «Որտե՞ղ է քո Հայրը»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Ո՛չ ինձ եք ճանաչում և ո՛չ էլ իմ Հորը. եթե ինձ ճանաչեիք, թերևս իմ Հորն էլ կճանաչեիք»։
Իսկ եթե քարոզվում է, թե Քրիստոսը մեռելներից հարություն է առել, ձեզնից ոմանք ինչպե՞ս են ասում, թե մեռելների հարություն չկա։
Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։
Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և մեզ խելք տվեց, որ ճանաչենք Ճշմարիտը, և մենք Ճշմարիտի՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետև նա՛ է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։