8 Փիլիպպոսն ասաց նրան. «Տե՛ր, Հորը ցո՛ւյց տուր մեզ, և այդ բավական է մեզ»։
8 Փիլիպպոսը նրան ասաց. «Տե՛ր, ցո՛ւյց տուր մեզ Հորը, և դա մեզ բավական է»։
Երբ Տիրոջն աղերսի, կընդունվի նրա կողմից, զվարթ դեմքով կմտնի խոստովանության, քանի որ Աստված արդարության համար կհատուցի մարդկանց։
Առաքեց նետերը և ցրեց նրանց, Բազմապատկեց իր փայլակները Եվ խռովքի մատնեց նրանց։
Երբ քեզ աղաչեմ, լսի՛ր աղոթքներս, Աստվա՛ծ, Թշնամու վախից ազատի՛ր հոգիս։
Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։
Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ճանաչում ինձ»։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ»։
«Այս բաներն առակներով ասացի ձեզ. պիտի գա ժամանակ, երբ այլևս առակներով չպիտի խոսեմ ձեզ հետ, այլ Հոր մասին հայտնապես պիտի պատմեմ ձեզ։