Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Հիսուսը նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս. ով ինձ տեսավ, տեսավ Հորը. իսկ դու ինչպե՞ս ես ասում՝ “Հորը մեզ ցո՛ւյց տուր”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Հիսուսը նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս։ Ով ինձ տեսավ, նա Հորը տեսավ. իսկ դու ինչպե՞ս ես ասում. "Ցո՛ւյց տուր մեզ Հորը"։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:9
16 Խաչաձեւ Հղումներ  

Նա աներևույթ Աստծու պատկերն է, ծնված բոլոր արարածներից առաջ։


Եվ ով ինձ է տեսնում, տեսնում է նրան, որ ինձ ուղարկեց։


Եթե ինձ ճանաչեիք, կճանաչեիք և իմ Հորը. բայց այսուհետև կճանաչեք նրան և տեսել եք նրան»։


Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։


Ես և իմ Հայրը մի ենք»։


Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։


որ, լինելով Աստծու կերպարանքով, Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց,


Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, ու ես՝ ձեր մեջ։


Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Ո՛վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ պիտի լինեմ ձեզ հետ, մինչև ե՞րբ պիտի հանդուրժեմ ձեզ. նրան ինձ մո՛տ բերեք»։


Կեղծավորնե՛ր, երկնքի և երկրի երևույթները քննել գիտեք, իսկ ներկա ժամանակի խորհուրդը ինչպե՞ս չեք կարողանում քննել։


Իսկ եթե քարոզվում է, թե Քրիստոսը մեռելներից հարություն է առել, ձեզնից ոմանք ինչպե՞ս են ասում, թե մեռելների հարություն չկա։


Ինչպե՞ս ես ասում. “Չեմ պղծվել և չեմ գնացել Բահաղի հետևից”։ Տե՛ս քո ընթացքը գերեզմաններում և իմացի՛ր, թե ի՛նչ ես արել։


Դպրապետին՝ ութ տոն ցածր՝ թավ եղանակով։ Սաղմոս Դավթի


կանչեց Իսահակին և ասաց նրան. «Ուրեմն քո կինն է։ Ինչո՞ւ ասացիր՝ “Իմ քույրն է”»։ Իսահակն ասաց նրան. «Մտածեցի, թե գուցե նրա պատճառով սպանվեմ»։


Նրան ասացին. «Որտե՞ղ է քո Հայրը»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Ո՛չ ինձ եք ճանաչում և ո՛չ էլ իմ Հորը. եթե ինձ ճանաչեիք, թերևս իմ Հորն էլ կճանաչեիք»։


Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և մեզ խելք տվեց, որ ճանաչենք Ճշմարիտը, և մենք Ճշմարիտի՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետև նա՛ է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ