Օրհնյա՜լ է Տերը՝ մեր հայրերի Աստվածը, որ այս դրեց թագավորի սրտում, որպեսզի փառավորի Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ մեր Աստծու անունը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ընթրիքի ժամանակ սատանան արդեն Սիմոնի որդի Իսկարիովտացի Հուդայի սրտի մեջ դրել էր, որ մատնի նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ընթրիքին սատանան արդեն Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու սրտի մեջ դրել էր, որ Հիսուսին մատնի։ |
Օրհնյա՜լ է Տերը՝ մեր հայրերի Աստվածը, որ այս դրեց թագավորի սրտում, որպեսզի փառավորի Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ մեր Աստծու անունը։
Գիշերը վեր կացա. ինձ հետ էին նաև սակավաթիվ մարդիկ։ Որևէ մարդու չէի պատմել թե Աստված ի՛նչ է դրել իմ սիրտը՝ Իսրայելի համար անելու։ Բացի այն գրաստից, որի վրա ես նստում էի, ինձ հետ ուրիշ գրաստ չկար։
Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստեիր Սուրբ Հոգուն և ագարակի գումարից թաքցնեիր.
Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի ցանկություններով և իրականացնում մարմնի ու մտքի կամքը, և իսկապես Աստծու բարկությանն արժանի մարդիկ էինք մյուսների պես։
քանի որ Աստված այս բանը դրեց նրանց սրտում. որ նրանք լինեն միակամ ու միախորհուրդ և թագավորությունը տան գազանին, մինչև կատարվի Աստծու խոսքը։