ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զատկի տոնից առաջ Հիսուսն իմացավ, որ հասել է իր ժամը, որպեսզի այս աշխարհից փոխադրվի Հոր մոտ։ Սիրեց այս աշխարհում գտնվող յուրայիններին, ամբողջովին սիրեց նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը, Զատկի տոնից առաջ իմանալով, որ հասել է իր ժամը այս աշխարհից Հոր մոտ փոխադրվելու, մինչև վերջ ցույց տվեց իր սերը նրանց հանդեպ, ովքեր այս աշխարհում են։ |
Հեռու-հեռվից նրան երևաց Տերը. «Հավիտենական սիրով սիրեցի քեզ, դրա համար էլ քեզ գթությամբ պարուրեցի։
Այդժամ վերադարձավ աշակերտների մոտ և նրանց ասաց. «Ննջե՛ք այսուհետև և հանգստացե՛ք, որովհետև ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
չէ՞ որ միշտ ձեզ հետ էի տաճարում, և դուք ինձ վրա ձեռք չբարձրացրիք. սակայն ա՛յս է ձեր ժամը և խավարի իշխանության զորությունը»։
Հրեաների Զատիկը մոտենում էր։ Այդ գավառից շատերը Զատկից առաջ բարձրացան Երուսաղեմ, որպեսզի իրենց մաքրության ծեսը կատարեն։
Որովհետև ոմանք կարծում էին, թե քանի որ Հուդան էր գանձանակը պահում, Հիսուսը նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ տոնի ժամանակ պետք է մեզ» և կամ՝ որ մի բան տա աղքատներին։
Հիսուսը հասկացավ, որ Հայրն ամեն բան իր ձեռքն էր հանձնել, և որ ինքն Աստծուց էր ելել ու Աստծու մոտ էր գնում։
Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեք։ Եթե դուք միմյանց սիրեք,
Լսեցիք, որ ձեզ ասացի, թե՝ գնում եմ և կգամ ձեզ մոտ. եթե ինձ սիրեիք, ապա դուք ուրախ պիտի լինեիք, որ ես Հոր մոտ եմ գնում, որովհետև իմ Հայրը մեծ է, քան ես։
Իսկ որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, այնպես եմ անում, ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացեք գնանք այստեղից»։
Հիսուսն այս բաները խոսելուց հետո աչքերը երկինք բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, հասել է ժամը, փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի։
Եվ ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես՝ նրանց մեջ»։
Եվ դու, Հա՛յր, այժմ փառավորի՛ր ինձ քեզ պատկանող այն փառքով, որ ունեի քեզ մոտ՝ նախքան աշխարհի ստեղծումը։
Իսկ Հիսուսը, իր վրա եկող այս ամենը տեսնելով, դուրս ելավ ու նրանց ասաց. «Ո՞ւմ եք փնտրում»։
Այնուհետև Հիսուսը, իմանալով, թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։
Ուզում էին նրան բռնել, բայց նրանց ձեռքից խույս տվեց, և ոչ ոք նրան չձերբակալեց, որովհետև նրա ժամանակը դեռ չէր հասել։
Հիսուսն այս խոսքերը խոսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում. սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետև նրա ժամը դեռ չէր հասել։
Նա հաստատուն կպահի ձեզ մինչև վերջ, որպեսզի անմեղադրելի լինեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան օրը։
Ահա մասնակից եղանք Քրիստոսին, միայն թե հաստատ պահենք այն վստահությունը, որ ունեցել ենք սկզբից,
իսկ Քրիստոսն իբրև որդի՝ նրա տան վրա։ Նրա տունը հենց մենք ենք, միայն թե մինչև վերջ հաստատ պահենք վստահությունը և հույսը, որի համար պարծենում ենք։
Եվ մենք ցանկանում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի ձեր հույսը մինչև վերջ հաստատ մնա։
Ուստի գոտեպնդելով ձեր միտքը՝ զգաստ, կատարյալ հույսով սպասե՛ք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ ձեզ հասանելիք շնորհին։
և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելների միջից և իշխանը երկրի թագավորների. նա, որ սիրեց մեզ և արձակեց մեր մեղքերի կապանքներն իր արյամբ