Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Եվ Հիսուսը նրանց պատասխանեց՝ ասելով. «Հասավ ժամը, որ փառավորվի Մարդու Որդին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Ժամը հասավ, որ Մարդու Որդին փառավորվի։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:23
16 Խաչաձեւ Հղումներ  

Ինձ են սպասում կղզիները և Թարսիսի նավերը, որպեսզի սկզբից հեռուներից բերեն քո որդիներին և նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անվան համար, Իսրայելի փառավորյալ Սրբի համար։


Երրորդ անգամ եկավ և նրանց ասաց. «Այսուհետև քնե՛ք և հանգստացե՛ք, քանի որ վախճանը հասել է։ Եկավ ժամը, և ահա Մարդու Որդին մատնվում է մեղավորների ձեռքը։


«Արդ, երբ Մարդու Որդին գա իր փառքով, և բոլոր հրեշտակները՝ նրա հետ, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։


Քեզ չիմացող ազգերը պիտի կանչեն քեզ, և քեզ չճանաչող ժողովուրդները քեզ մոտ պիտի ապաստանեն հանուն Տիրոջ՝ քո Աստծու, Իսրայելի Սրբի, որը փառավորեց քեզ»։


Եվ նրա աշակերտներն սկզբում այս չհասկացան, բայց երբ Հիսուսը փառավորվեց, այն ժամանակ հիշեցին, որ այդ նրա մասին էր գրված, և իրենք այդ էին արել նրան։


Այդժամ վերադարձավ աշակերտների մոտ և նրանց ասաց. «Ննջե՛ք այսուհետև և հանգստացե՛ք, որովհետև ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։


Ապա փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսնիվայր գետնին ընկավ և աղոթում էր, որ եթե հնարավոր է, այդ ժամն իրենից հեռանա։


Նա այս ասում էր Հոգու մասին, որն ընդունելու էին իրեն հավատացողները. քանի որ Հոգին դեռևս չունեին, որովհետև Հիսուսը դեռ փառավորված չէր։


Այժմ հոգիս խռովված է, և ի՞նչ ասեմ։ Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հենց այս բանի համար եմ եկել այս ժամին։


Զատկի տոնից առաջ Հիսուսն իմացավ, որ հասել է իր ժամը, որպեսզի այս աշխարհից փոխադրվի Հոր մոտ։ Սիրեց այս աշխարհում գտնվող յուրայիններին, ամբողջովին սիրեց նրանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ