Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Հիսուսն այս խոսքերը խոսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում. սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետև նրա ժամը դեռ չէր հասել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Հիսուսն այս խոսքերն ասաց գանձատանը, երբ նրանց ուսուցանում էր տաճարում։ Եվ նրան ոչ ոք չբռնեց, որովհետև դեռ նրա ժամը չէր հասել։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:20
17 Խաչաձեւ Հղումներ  

քանզի դռների պահպանությունը հավատարմությամբ կատարում էին չորս զորեղ մարդիկ, որ ղևտացիներ էին և նշանակված էին նաև շտեմարանների և Աստծու տան գանձերի վրա։


Այդ ժամանակ Հիսուսն ասաց ամբոխին. «Սրերով ու մահակներով դուրս եք եկել իմ դեմ որպես ավազակի՞, որ ինձ ձերբակալեք։ Միշտ ձեզ մոտ՝ տաճարում, նստում ու ուսուցանում էի, և ինձ չձերբակալեցիք։


Իսկ քահանայապետները, արծաթ դրամները վերցնելով, ասացին. «Օրինավոր չէ դրանք տաճարի գանձանակը գցել, որովհետև արյան գին են»։


Հիսուսը, կանգնած գանձանակի դիմաց, դիտում էր, թե ինչպե՛ս էր ժողովուրդը դրամ գցում գանձանակի մեջ։ Շատ հարուստներ մեծ գումարներ գցեցին։


Հիսուսը, իր մոտ կանչելով իր աշակերտներին, ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այն թշվառ այրին ավելի շատ գցեց, քան բոլոր նրանք, որ գանձանակի մեջ դրամ գցեցին,


Եվ դպիրներն ու քահանայապետները նույն պահին ուզում էին նրան ձերբակալել, որովհետև հասկացան, որ այն առակն իրենց մասին ասաց, բայց ժողովրդից վախեցան։


Հիսուսը նայեց ու տեսավ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մեջ իրենց նվերներն էին գցում։


Դարձյալ ուզում էին նրան բռնել, բայց նա դուրս պրծավ նրանց ձեռքից։


Հիսուսը նրան ասաց. «Մի՞թե ես չգիտեմ՝ ինչ պիտի անեմ, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։


Տոնակատարության կեսին Հիսուսը տաճար ելավ և ուսուցանում էր։


Ուզում էին նրան բռնել, բայց նրանց ձեռքից խույս տվեց, և ոչ ոք նրան չձերբակալեց, որովհետև նրա ժամանակը դեռ չէր հասել։


Եվ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրան չձերբակալեց։


Դուք գնացե՛ք այդ տոնին, ես այդ տոնին չեմ գնում, որովհետև իմ ժամանակը դեռ չի լրացել»։


Առավոտյան նորից տաճար եկավ. ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, և նա ուսուցանում էր նրանց։


Նրանք քարեր վերցրին, որ նետեն նրա վրա, բայց Հիսուսը խույս տվեց և տաճարից ելավ գնաց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ