ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ժողովուրդը նրան պատասխանեց. «Օրենքից լսել ենք, թե Քրիստոսը հավիտյան պիտի մնա, իսկ դու ինչպե՞ս ես ասում, թե Մարդու Որդին պետք է բարձրանա. ո՞վ է այդ Մարդու Որդին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ ժողովուրդը նրան պատասխանեց. «Մենք օրենքից լսել ենք, որ Քրիստոսը պիտի մնա հավիտյան, իսկ դու ինչպե՞ս ես ասում, որ Մարդու Որդին պետք է բարձրանա. ո՞վ է այդ Մարդու Որդին»։ |
Նրանց անիրավությունը պիտի բխի անզգայությունից, Պիտի երևան նրանց սրտերի մեղավոր ցանկությունները։
Նրա խոնարհության շնորհիվ նրա դատաստանը վերացավ, և նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։ Երկրի վրա վերջ տվեցին նրա կյանքին. իմ ժողովրդի անօրենությունների պատճառով նա մահվան մատնվեց։
կոտրվածին կդարձնեմ որպես մնացորդ և փշրվածին՝ հզոր ազգ, և Տերը նրանց կթագավորի Սիոն լեռան վրա այսուհետև մինչև հավիտյան։
Երբ Հիսուսը Փիլիպպյան Կեսարիայի կողմերը ելավ, հարցրեց աշակերտներին և ասաց. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին, ո՞վ է Մարդու Որդին»։
Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջ ունեն, երկնքի թռչուններն էլ՝ բույն, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի»։
Հիսուսը նրանց պատասխանեց. «Ձեր Օրենքում գրված չէ՞. “Ես ասացի, թե աստվածներ եք” (Սաղ. 81(82).6)։
Եվ այդ նրա համար, որ կատարվի նրանց Օրենքում գրված խոսքը՝ “Առանց պատճառի ինձ ատեցին” (Սաղ. 34(35).19, հմմտ. 68(69).4)։
Հիսուսը նրանց ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ։ Ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում։
Բայց գիտենք, որ Օրենքն ինչ որ ասում է, նրանց է ասում, որ Օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ հանցավոր երևա։
Ապա, ուրեմն, ինչպես մեկ հոգու հանցանքով բոլոր մարդիկ դատապարտության ենթարկվեցին, նույնպես և մեկ հոգու արդարությամբ բոլոր մարդիկ կյանքի արդարությանը կհասնեն։