Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 21:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Երբ Հիսուսը մտավ Երուսաղեմ, ողջ քաղաքը դղրդաց։ Ասում էին. «Ո՞վ է սա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը ցնցվեց։ Հարցնում էին. «Ո՞վ է սա»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 21:10
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տե՛ր»։ Ձայնը պատասխանեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։


Հերովդեսը, սակայն, ասաց. «Հովհաննեսին ես գլխատեցի, իսկ սա ո՞վ է, որի մասին այսպիսի բաներ եմ լսում»։ Եվ ուզում էր նրան տեսնել։


Եվ նրա սեղանակիցներն սկսեցին ասել իրենց մտքում. «Ո՞վ է սա, որ մեղքերին թողություն է տալիս»։


Դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խորհել և ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել մեղքերը, եթե ոչ՝ Աստված միայն»։


Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդովմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է և հուժկու զորությամբ։ Ես խոսում եմ արդարության և փրկության իրավունքի մասին։


Ո՞վ է սա, որ ելնում գալիս է անապատից՝ ինչպես ծառացած-բարձրացած ծուխ, ինչպես զմուռս և կնդրուկ՝ յուղագործների ամեն տեսակ փոշուց պատրաստված։


Սամուելն արեց այն, ինչ Տերն ասել էր, ու եկավ Բեթղեհեմ։ Քաղաքի ծերերը զարհուրած դիմավորեցին նրան՝ ասելով. «Քո մուտքը խաղաղությա՞մբ է, ո՜վ տեսանող»։


Նրանք երկուսով գնացին, մինչև որ հասան Բեթղեհեմ։ Երբ նրանք եկան Բեթղեհեմ, ամբողջ քաղաքն իրար անցավ նրանց պատճառով։ Ասում էին. «Սա՞ է Նոոմինը»։


Հրեաները նրան պատասխանեցին ու ասացին. «Ի՞նչ նշան կարող ես ցույց տալ մեզ, որ այդ բանն անում ես»։


և ասացին նրան. «Ասա՛ մեզ, դու ի՞նչ իշխանությամբ ես անում այդ, կամ ո՞վ է, որ քեզ տվեց այդ իշխանությունը»։


Երբ Հերովդես արքան լսեց, խռովվեց, և նրա հետ՝ ամբողջ Երուսաղեմը։


Առջևից ու հետևից գնացող բազմությունը աղաղակում էր և ասում. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով (Սաղ. 117(118).26), օրհնությո՜ւն Բարձրյալին»։


Ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է, Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ