ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարության ժամանակ՝ վերջին օրը, հարություն կառնի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարություն կառնի վերջին օրը՝ հարության ժամանակ»։ |
Մահը զորացավ և կուլ տվեց, բայց Աստված բոլորի երեսից արցունքն իսպառ կտրեց, ժողովրդի նախատինքը վերացրեց ամբողջ աշխարհից, քանի որ սա Տիրոջ բերանը խոսեց. ինչպես ամպի հովանին հաղթահարում է տապը, այնպես էլ նա պիտի թուլացնի հզորների բազուկները։
Պիտի հառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են, և ուրախանալու են երկրի վրա, որովհետև այն ցողը, որ քեզնից է, բժշկություն է նրանց համար, իսկ ամբարիշտների երկիրը պիտի կործանվի։
Դժոխքի ձեռքից կազատեմ նրանց և մահից կփրկեմ նրանց։ Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը։ Մխիթարությունը ծածկված է իմ աչքերից.
և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը»։
Այս է կամքը իմ Հոր, որ ինձ ուղարկեց. որպեսզի բոլոր նրանցից, ում Հայրն ինձ է տվել, ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրանց։
Քանզի այս է իմ Հոր կամքը. ամեն ոք, ով տեսնի Որդուն և հավատա նրան, հավիտենական կյանք կունենա. և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ»։
Հույս ունեմ առ Աստված, որ, ինչպես դրանք էլ են ակնկալում, արդարների և մեղավորների հարություն է լինելու։
կանայք հարության միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշները չարչարանքի ենթարկվեցին՝ մերժելով ազատություն ձեռք բերել, որպեսզի հասնեն լավագույն հարության.