Նրա խոնարհության շնորհիվ նրա դատաստանը վերացավ, և նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։ Երկրի վրա վերջ տվեցին նրա կյանքին. իմ ժողովրդի անօրենությունների պատճառով նա մահվան մատնվեց։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանցից շատերն ասում էին. «Նրա մեջ դև կա, և այդ պատճառով էլ մոլեգնում է. ինչո՞ւ եք նրան լսում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանցից շատերն ասում էին. «Նա դև ունի և մոլագար է. ինչո՞ւ եք դրան լսում»։ |
Նրա խոնարհության շնորհիվ նրա դատաստանը վերացավ, և նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։ Երկրի վրա վերջ տվեցին նրա կյանքին. իմ ժողովրդի անօրենությունների պատճառով նա մահվան մատնվեց։
թե Տերը քեզ քահանա կարգեց Հովիդիա քահանայի փոխարեն, որպեսզի Տիրոջ տանը վերակացու լինես ամեն մարդու վրա, որ կմարգարեանա, և ամեն մեկի վրա, որ սուտ գուշակություն կանի, ու նրանց բանտի մեջ շղթայի զարնես։
Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, և ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը Բեեղզեբուղ կոչեցին, որքա՜ն ավելի նրա ընտանիքի անդամներին։
Երբ Հիսուսի յուրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։
Հրեաները նրան ասացին. «Այժմ իմացանք, որ քո մեջ դև կա։ Աբրահամը մեռավ, նաև մարգարեները, իսկ դու ասում ես՝ “Ով իմ խոսքը պահի, հավիտյան մահ չի ճաշակի”։
Երբ նա այս պատասխանը տվեց, Փեստոսը բարձր ձայնով ասաց. «Ցնորվում ես, Պողո՛ս, քո մեծ գրագիտությունը քեզ խելացնորության է տանում»։