34 Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դևերի իշխանի միջոցով է դա հանում դևերին»։
34 Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դևերի իշխանի միջոցով է դևերին հանում»։
Եվ նրանցից ոմանք ասացին. «Դա դևերին հանում է դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով»։
Իսկ դպիրները, որ Երուսաղեմից էին իջել, ասում էին, թե նրա մեջ Բեեղզեբուղ կա, և դևերի իշխանի ձեռքով է հանում դևերին։
Քանզի չարիք գործողն ատում է լույսը և դեպի այն չի գալիս, որպեսզի նրա գործերը հայտնի չդառնան։
Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, և ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը Բեեղզեբուղ կոչեցին, որքա՜ն ավելի նրա ընտանիքի անդամներին։
Եկավ Հովհաննեսը. ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, և ասում են. «Նրա մեջ դև կա»։
Այդ ժամանակ Հիսուսի մոտ բերվեց կույր ու համր մի դիվահար, և Հիսուսը բժշկեց նրան, այնպես որ համր ու կույր մարդն սկսեց խոսել ու տեսնել։
Եթե ես Բեեղզեբուղի միջոցով եմ հանում դևերին, ձեր որդիներն ինչո՞վ են հանում. հետևաբար նրանք ձեր դատավորներն են։
Ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Քո մեջ դև կա, ո՞վ է ուզում քեզ սպանել»։