19 Այս խոսքերի պատճառով հրեաների մեջ դարձյալ պառակտում առաջացավ։
19 Արդ, այս խոսքերի պատճառով հրեաների մեջ դարձյալ երկպառակություն առաջացավ։
Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդն Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»։ Ոմանք ասում էին. «Իսկ մեղավոր մի մարդ ինչպե՞ս կարող է այսպիսի նշաններ անել»։ Եվ նրանց մեջ պառակտում կար։
Այն, որ ձեր մեջ կռիվ ու նախանձ կա, մի՞թե ցույց չի տալիս, որ մարմնավոր եք և վարվում եք զուտ մարդկային ձևով։
Եվ քաղաքի մեծ մասի մեջ պառակտում առաջ եկավ. ոմանք հրեաների կողմն էին, ոմանք՝ առաքյալների։
Նախ՝ լսում եմ, որ երբ հավաքվում եք եկեղեցում, հակառակ խմբերի եք բաժանվում, և մասամբ հավատում եմ։
Բայց հրեաներն իրար հետ բուռն կերպով վիճում էին և ասում. «Սա ինչպե՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»։