ՀՈՎԵԼ 3:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նշաններ ցույց կտամ վերևում՝ երկնքում, և նշաններ ներքևում՝ երկրի վրա. արյուն, հուր և ծխե մրրիկ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իմ ժողովրդի վրա վիճակ գցեցին և տղեկին տվեցին պոռնիկի վարձի դիմաց, աղջնակին ծախեցին գինու դիմաց և խմեցին։ |
Հույներն ու նրանց շուրջը գտնվող ժողովուրդներն են քեզ հետ ստրուկների առևտրով զբաղվել, պղնձե անոթներ են քո շուկաները մատակարարել։
Սթափվե՛ք, գինուց հարբածնե՛ր, լացե՛ք և սգացե՛ք բոլորդ, որ խմում եք գինին մինչև հարբելը, որովհետև վերցվեց ձեր բերանից ուրախությունն ու խնդությունը։
Այսպես է ասում Տերը. «Իսրայելի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ արդարին վաճառեցին արծաթով և տնանկին՝ կոշիկների դիմաց,
«Այն օրվանից, երբ հակառակվեցիր, այն օրը, երբ այլազգիները գերեվարեցին նրա զորքերը, և օտարները մտան նրա դռներով, և Երուսաղեմի վրա վիճակ էին գցում. դուք էլ նրանցից մեկի նման էիք։
Սակայն նա էլ հողդողդալով գերի կգնա, և նրա մանուկներին քարին կխփեն նրա ճանապարհների սկզբին, նրա բոլոր թանկարժեք իրերի վրա վիճակ կգցեն, և նրա բոլոր մեծամեծները ձեռնակապերով կկապվեն։
կինամոն, ամեն տեսակ խունկ և անուշահոտ յուղ, կնդրուկ, գինի, ձեթ, ազնիվ ալյուր և ցորեն, և ամեն ունեցվածք՝ արջառ ու ոչխար, երիվարներ ու կառքեր, մարդկային մարմիններ և հոգիներ։