Նա ամբողջ ժողովրդին, ամեն մեկին իր զենքով, կանգնեցրեց տան աջ կողմից մինչև զոհասեղանի և տաճարի ձախ կողմը՝ թագավորի շուրջը։
ՀՈՎԵԼ 2:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդն իր եղբորից և ընկերոջից չի զատվի։ Իրենց ծանր զենքերով կգնան և իրենց նետերով կընկնեն, բայց չեն վախճանվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ոչ ոք չպիտի հրմշտի իր ընկերոջը, ամեն մեկն իր ճանապարհով պիտի գնա, ու սպառազինության վրա ընկնելով՝ չպիտի կասեցվեն։ |
Նա ամբողջ ժողովրդին, ամեն մեկին իր զենքով, կանգնեցրեց տան աջ կողմից մինչև զոհասեղանի և տաճարի ձախ կողմը՝ թագավորի շուրջը։
Եզեկիան զորացավ և վերաշինեց բոլոր կործանված պարիսպներն ու աշտարակները, ինչպես նաև կառուցեց արտաքին մի ուրիշ պարիսպ։ Նա ամրացրեց Դավթի քաղաքի պատնեշները և շատ զենք պատրաստեց։
Եվ ես ու մարդիկ, որ իմ շուրջն էին և պահպանում էին ինձ, երբեք չհանեցինք մեր հագուստները և մեզանից չհեռացրինք մեր զենքերը։
Բայց ամբարիշտներին չի ապրեցնելու, որովհետև նրանք չուզեցին Տիրոջը ճանաչել, որովհետև խրատվել էին, բայց չէին հնազանդվել։
Ո՛չ քաղց են զգալու և ո՛չ էլ հոգնելու, ո՛չ նիրհելու են և ո՛չ էլ ննջելու, ո՛չ իրենց մեջքի գոտիներն են արձակելու, ո՛չ էլ իրենց կոշիկների կապերն են քանդվելու։
Կհարձակվեն որպես ախոյաններ, և պատերազմող մարդկանց նման կելնեն պարիսպների վրա. յուրաքանչյուրն իր ճանապարհով կգնա, և չեն շեղվի իրենց շավիղներից։
Կարշավեն քաղաքի վրա, կընթանան պարիսպների վրայով, կդիմեն դեպի ապարանքները և գողերի նման ներս կմտնեն պատուհաններից։