Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 4:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Եվ ես ու մարդիկ, որ իմ շուրջն էին և պահպանում էին ինձ, երբեք չհանեցինք մեր հագուստները և մեզանից չհեռացրինք մեր զենքերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Պարիսպը շինողները և բեռնակիրները, որ բեռն իրենց վրա էին բեռնում, մի ձեռքով գործ էին անում, իսկ մյուս ձեռքով զենքն էին բռնած։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 4:17
15 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց, որ զինված և պատրաստված էին, և նրանց իշխաններին ասացի. «Մեր գործը մեծ է և ծավալուն, իսկ մենք ցրված ենք պարսպի շինության վրա՝ ամեն մեկն իր եղբորից հեռու։


Այն ժամանակ ժողովրդին ասացի. «Եկեք բնակվենք Երուսաղեմ քաղաքում, մինչև արշալույս պահպանենք մեր շրջապատը, իսկ ցերեկը՝ աշխատենք»։


Եվ փառաբանեն Աստծուն իրենց բերաններով։ Երկսայրի սրեր կան նրանց ձեռքերում,


Բոլորն էլ՝ պատերազմի հմուտ սուսերավորներ, յուրաքանչյուր այր՝ սուրն ազդրին՝ ընդդեմ գիշերվա արհավիրքների։


Մարդն իր եղբորից և ընկերոջից չի զատվի։ Իրենց ծանր զենքերով կգնան և իրենց նետերով կընկնեն, բայց չեն վախճանվի։


Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք։


քանի որ մեծ ու կարևոր դուռ է բացված ինձ համար, իսկ հակառակորդները շատ են։


Եթե ուրիշները նման իրավունք ունեն ձեզ վրա, մենք է՛լ ավելի չունե՞նք։ Բայց մեր այդ իրավունքը չգործածեցինք, այլ ամեն ինչի համբերում ենք, որպեսզի որևէ բանով խոչընդոտ չլինենք Ավետարանի տարածմանը։


ճշմարտության խոսքով, Աստծու զորությամբ, արդարության զենքով, որ աջ և ձախ ձեռքերում է,


Երբեք մի՛ վախեցեք հակառակորդներից. այդ հակառակությունն ապացույցն է նրանց կորստյան և ձեր փրկության։


Ինձ նման հա՛նձն առ չարչարվել որպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։


Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ