Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 36:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Բայց ամբարիշտներին չի ապրեցնելու, որովհետև նրանք չուզեցին Տիրոջը ճանաչել, որովհետև խրատվել էին, բայց չէին հնազանդվել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Բայց եթե չլսեն, սրի կքաշվեն և առանց գիտության կմեռնեն։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 36:12
13 Խաչաձեւ Հղումներ  

Փչեց նրանց վրա, ու չորացան, ոչնչացան նրանք, որովհետև իմաստություն չունեին։


Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի։


իսկ եթե չկամենաք ինձ լսել, սո՛ւրը պիտի ուտի ձեզ»։ Տիրոջ բերանը խոսեց այս։


Թող չհավատա, թե կվերադառնա խավարից, որովհետև արդեն սրի է դատապարտված։


Սրտով կեղծավորներն իրենց հանդեպ զայրույթ են գրգռելու, ճիչ ու աղաղակ չեն բարձրացնելու, որովհետև Տերը կապել է նրանց։


չխրատվելու պատճառով նա մեռավ անխրատների հետ և զրկվեց իր կյանքի երկարությունից ու կորավ անզգամության պատճառով։


իսկ եթե չարությամբ գործեք, թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը կորստյան կմատնվեք»։


Այդպիսով նրան զերծ է պահում մահվանից, որպեսզի նա պատերազմում չընկնի։


Մարդն իր եղբորից և ընկերոջից չի զատվի։ Իրենց ծանր զենքերով կգնան և իրենց նետերով կընկնեն, բայց չեն վախճանվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ