ՀՈԲ 8:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ճշմարիտ մարդկանց բերանները ծիծաղով են լցվելու, նրանց շրթունքները՝ գոհությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մինչև որ բերանդ ծիծաղով լցնի և շրթունքներդ՝ ցնծության ձայնով։ |
Այն օրը մեծամեծ զոհեր մատուցեցին և չափազանց ուրախացան, որովհետև Աստված նրանց մեծ խնդություն էր տվել։ Ուրախացան նաև նրանց կանայք ու նրանց որդիները, և նրանց ուրախությունը լսելի եղավ Երուսաղեմից մինչև հեռավոր տեղեր։
Սակայն մեկը չի ասել. «Ո՞ւր է Աստված, որ այս ամենն ստեղծել է, որ կարգում է գիշերային պահակության ժամերը,
Արհամարհելու ես անիրավներին ու անօրեններին և երկյուղ չես կրելու վայրի գազաններից, դաշտի քարերը մարտնչելու են քո կողքին,
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Եթե Տերը չի կառուցում տունը, Իզուր են հոգնում այն շինողները։ Եթե Տերը չի պահում քաղաքը, Իզուր են տքնում նրա պահապանները։
Իզո՜ւր է ձեր վաղ արթնանալը, Ուշ պառկելը ննջելու Եվ տառապանքով վաստակած հացը ուտելը։ Տերն այդ ամենը տալիս է նրանց, որոնց սիրում է, Մինչ նրանք քնած են։
Եվ թագավորի պատիվն իրավունք է սիրում։ Դո՛ւ պատրաստեցիր ուղղությունը. Իրավունքն ու արդարությունը դո՛ւ տվեցիր Հակոբին։
- Երանի՜ ձեզ, որ քաղցած եք այժմ, որովհետև պիտի հագենաք։ - Երանի՜ ձեզ, որ լալիս եք այժմ, որովհետև պիտի ծիծաղեք։