Քուշի որդիներն են Սաբան, Եվիլան, Սաբաթան, Ռեգման և Սաբակաթան։ Ռեգմայի որդիներն են Սաբան և Հուդադանը։
ՀՈԲ 6:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ դուք, որ նայում եք Սաբայի շավիղին, տեսե՛ք և ճամփաները թեմնացիների. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թեմայի քարավանները նայեցին, Սաբայի ճանապարհորդները նրանց հուսացին. |
Քուշի որդիներն են Սաբան, Եվիլան, Սաբաթան, Ռեգման և Սաբակաթան։ Ռեգմայի որդիներն են Սաբան և Հուդադանը։
Հեկտանը ծնեց Սաբային, Թեմանին և Դադանին։ Դադանի որդիներն էին Ռագուելը, Նաբդեելը, Ասուրիիմը, Ղատուսիիմը և Ղովոմիմը։
Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավի, Տիրոջ անվան ու Սողոմոնի իմաստնության մասին, եկավ նրան փորձելու հանելուկներով։
գերեվարողները եկան ու ավար առան նրանց, իսկ քո ծառաներին սրով կոտորեցին։ Միայն ես փրկվեցի և եկա քեզ պատմելու»։
Երեք բարեկամներ՝ թեմնացիների արքա Եղիփազը, սոքեցիների բռնակալ Բաղդատը և մինեցիների արքա Սովփարը, լսելով այն բոլոր չարիքների մասին, որ հասել էին Հոբի վրա, յուրաքանչյուրն իր աշխարհից եկան նրա մոտ՝ մխիթարելու և ամոքելու նրան։
Դրա համար իմ ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, Եվ օրերս իրենց լրումին պիտի հասնեն նրանց հետ։
Ընդառա՛ջ եկեք և ջո՛ւր բերեք ծարավածներին, ո՛վ Թեմանի բնակիչներ, հացո՛վ ընդառաջ ելեք փախստականներին,