ՀՈԲ 5:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլ մարդը տանջանքով է ծնվում. արծիվների ձագերը բարձունքներում են ճախրում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն մարդը թշվառության համար է ծնվել, ինչպես որ կրակի կայծերն են թռչում։ |
«Արդյոք մարդու կյանքը փորձություն չէ՞ երկրի վրա. նրա կյանքը վարձկանի օրական վարձի նման չէ՞։
Ամեն ինչ ջանքով է լինում, և մարդը չի կարող դա բացատրել. աչքը տեսնելով չի հագենում, և ականջը լսելով չի լցվում։
Ուստի ի՞նչ է մնում մարդուս իր բոլոր չարչարանքից և սրտի զուր հոգնությունից, որի համար ջանք է թափել արեգակի ներքո,
որովհետև նրա բոլոր օրերը ցավերով են լի և զբաղումները՝ տրտմությամբ, և նույնիսկ գիշերը նրա սիրտը չի ննջում։ Սակայն սա ևս ունայնություն է։
Ինչո՞ւ այսպես պատահեց, որ ես դուրս ելա արգանդից՝ տեսնելու վշտեր ու տառապանքներ, և իմ օրերն ամոթալի վախճան ունեցան։
Մարդկայինից բացի՝ ուրիշ ոչ մի փորձություն չի եկել ձեզ վրա։ Բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ ձեր կարողությունից ավելի փորձության մեջ չի գցի, այլ փորձության հետ նաև հաղթահարման ելք ցույց կտա, որպեսզի կարողանաք դիմանալ։