ՀՈԲ 42:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հոբն այն հարվածներից հետո ապրեց հարյուր յոթանասուն տարի. նա ապրեց երկու հարյուր քառասունութ տարի։ Հոբը տեսավ իր զավակներին, զավակների զավակներին, մինչև չորրորդ սերունդը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հոբը դրանից հետո հարյուր քառասուն տարի ապրեց և տեսավ իր որդիներին, որդոց որդիներին. չորս սերունդ։ |
Հակոբը եգիպտացիների երկրում ապրեց տասնյոթ տարի, և նրա կյանքի օրերը դարձան հարյուր քառասունյոթ տարի։
Հովսեփը տեսավ Եփրեմի որդիների մինչև երրորդ սերունդը։ Իսկ Մանասեի որդի Մաքիրի որդիները ծնվեցին Հովսեփի ծնկներին։
Հովսեփը վախճանվեց հարյուր տասը տարեկան հասակում։ Նրան թաղեցին՝ դնելով տապանի մեջ Եգիպտոսում։
Եվ երկնքի ներքո Հոբի դուստրերի պես ու նրանցից ավելի գեղեցիկներ չգտնվեցին։ Հոբն իր դուստրերին ժառագության բաժին տվեց իրենց եղբայրների նման։
Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ վախճանվեց։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողությունն էր վատացել, ո՛չ էլ դեմքը խորշոմել։
Եվ Իսրայելը պաշտեց Տիրոջը Հեսուի կենդանության բոլոր օրերին և այն ծերերի կենդանության բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Հեսուից հետո, և որոնք տեսան Տիրոջ բոլոր գործերը, որ նա արեց Իսրայելի համար։