ՀՈԲ 41:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա բերանից վառված լապտերներ են դուրս ժայթքում, և հրեղեն շանթեր են արձակվում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Առաջ ո՞վ է ինձ մի բան տվել, որ ես նրան վճարեմ. երկնքի տակ ամբողջ եղածն իմն է։ |
ինքն ամեն բան երկնքի ներքո տեսնում է անձամբ։ Քանի որ գիտի ամեն ինչ, որ արարել է աշխարհի վրա՝
Մի՞թե մեկը քեզնից դա պահանջելու է, որ մերժում ես։ Դու ես ընտրել, ոչ թե ես, իսկ եթե մի բան գիտես, ասա՛։
Արդ, եթե ուշադիր լսեք իմ ասածը և պահեք իմ ուխտը, դուք բոլոր ազգերի մեջ կլինեք իմ սեփական ժողովուրդը, որովհետև իմն է ողջ երկիրը։
Իսկ եթե մեկը ձեզ ասի՝ «Դա կուռքերին զոհ մատուցած միս է», մի՛ կերեք հանուն այդ մարդու, որ հայտնեց ձեզ, և խղճմտանքի պատճառով։
Ահա Տիրոջը՝ քո Աստծունն են երկինքն ու երկինքների երկինքը, ինչպես նաև երկիրն ու նրանց մեջ գտնվող ամեն ինչ։