Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
ՀՈԲ 39:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հույսդ կդնե՞ս նրա վրա, քանի որ նրա զորությունը մեծ է, նրան կթողնե՞ս գործերդ քո բոլոր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա համար, որ ուժը շատ է, նրան կվստահե՞ս ու գործդ նրան կհանձնե՞ս։ |
Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
Թող ձեզանից վախենան ու երկյուղ տածեն երկրի բոլոր գազանները, երկնքի բոլոր թռչունները, երկրի վրայի բոլոր սողունները և ծովի բոլոր ձկները. նրանց բոլորին հանձնեցի ձեր ձեռքը։
այլ ասում էիք. «Մենք կփախչենք մեր երիվարներով»։ Դրա համար էլ փախստական պիտի դառնաք։ Ասում էիք. «Մենք կփախչենք մեր արագընթաց երիվարներով»։ Դրա համար առավել արագընթաց պիտի լինեն նրանք, ովքեր ձեզ հալածելու են.
Տեսիլք անապատում նեղության և տառապանքի մեջ գտնվող չորքոտանիների մասին։ Առյուծն ու առյուծի կորյունը և իժերն ու թռչող իժերի ձագերը, իրենց գանձերը էշերին բարձած և իրենց հարստությունը ուղտերի վրա դրած, գնում են մի ազգի մոտ, որից իրենց օգուտ ու օժանդակություն չի լինելու, այլ ամոթ ու նախատինք։
«Ընկավ Բելը, խորտակվեց Դագովնը. նրանց կուռքերը դրվեցին կենդանիների և անասունների վրա։ Իբրև բեռ դրանք կապեցիք ու բարձեցիք տանջված