Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 23:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Աստվա՛ծ նրանց հանեց Եգիպտոսից, և նա իբրև միեղջերուի զորություն է նրանց համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Աստված է Եգիպտոսից նրանց հանողը, Միեղջերուի նման զորություն ունի նա.

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 23:22
14 Խաչաձեւ Հղումներ  

Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին մինչև երկրի հեռավոր անկյունները։ Սրանք են Եփրեմի բյուրավորները, և սրանք են Մանասեի հազարավորները»։


Աստված նրան առաջնորդեց Եգիպտոսից, և նա իբրև միեղջերուի զորություն է նրա համար։ Նա պիտի ուտի իր թշնամի ժողովուրդներին, նրանց գիրությունը պիտի հյուծի և իր նետերով նետահար պիտի անի իր թշնամիներին։


«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


Թող օրհնեն նրան երկինքն ու երկիրը, Ծովերը և նրանց մեջ բոլոր լողացողները։


Նա պատգամավորներ ուղարկեց Բաղաամի՝ Բեովրի որդու մոտ, Փաթուրն քաղաքը, որ գետեզրին է, իր ազգակիցների երկիրը, որպեսզի կանչի նրան՝ ասելով. «Ահա մի ժողովուրդ է ելել Եգիպտոսից, որ ծածկել է երկրի երեսը և իջևանել իմ մոտակայքում։


Եվ բոլոր եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ փառավորվեմ փարավոնի, նրա կառքերի ու հեծելազորի առաջ»։


Ես քեզ խնայեցի այն բանի համար, որ քեզ ցույց տամ իմ զորությունը, և իմ անունը հռչակվի ողջ աշխարհում։


քանի որ մենք լսել ենք, թե Տերն ինչպե՛ս Կարմիր ծովն ցամաքեցրեց ձեր առաջ, երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից, և թե ինչ արեցիք դուք ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհովնին և Օվգին, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, որոնց սպանեցիք։


Նրանց հետ պիտի ճզմվեն մեծամեծները, նաև խոյերն ու ցուլերը. երկիրը պիտի հարբի նրանց արյամբ, և նրանց հողը նրանց ճարպով պիտի լցվի։


Երբ չորս հարյուր երեսուն տարին լրացավ, նույն օրն իսկ Տիրոջ ամբողջ ժողովուրդը գիշերով եգիպտացիների երկրից դուրս եկավ։


Ճիշտ այդ օրը Տերը Իսրայելի որդիներին իրենց բանակով հանեց եգիպտացիների երկրից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ