ՀՈԲ 38:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձայնովդ կկանչե՞ս մեգը. նա էլ, սարսուռով համակված, ջրի հորդությամբ կլսի՞ քեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձայնդ մինչև ամպերը կարո՞ղ ես բարձրացնել, որ մի ջրհեղեղ քեզ ծածկի, |
ով ամեն ինչ ստեղծում և նորոգում է, մահվան ստվերները վերածում է այգի և ցերեկը գիշերով մթնեցնում, ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը.
«Խնդրե՛ք Տիրոջից անձրև ըստ ժամանակի՝ վաղաժամ և ուշացած։ Տերը հրաշքներ գործեց և ձմեռային անձրև կբերի նրանց հանդի յուրաքանչյուր խոտի վրա։
Սամուելը Տիրոջն աղաղակեց, ու Տերը նույն օրը երկնքից որոտ և անձրև ուղարկեց։ Ողջ ժողովուրդը սաստիկ վախեցավ Տիրոջից ու Սամուելից։