ՀՈԲ 37:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ իսկ ինքը դարձնելու է շրջանակները։ Ուր կամեցել, տնօրինել է դրանց գործը և այն ամենը, ինչ կհրամայի նրանց։ Սրանք երկրի վրա կարգված են իր կողմից՝ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանք շուռ գալով տեղափոխվում են նրա հորդորներով, որ երկրի երեսին նրա ամեն հրաման կատարեն։ |
Քո որդիներին պատրաստի՛ր իրենց հայրերի մեղքերի պատճառով սպանվելու համար, որպեսզի ոտքի չելնեն նրանք, չնվաճեն երկիրը և այն չլցնեն պատերազմներով»։
Հակոբի հավաքված որդիները նոր տունկի նման պիտի ընձյուղներ տան. Պիտի ծաղկի Իսրայելը, և աշխարհը պիտի լցվի նրա պտղով։
Հեթանոսական կուռքերի մեջ կա՞ արդյոք մի կուռք, որ անձրև բերի, կամ թե երկի՞նքն է անձրև տեղացնում. այդ անողը մի՞թե դու ինքդ չես, ո՛վ Տեր՝ Աստված մեր, և մենք քեզ վրա ենք դնում մեր հույսը, քանզի դու ես այդ ամենը կատարում։
Սիոնի՛ որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, քանի որ Տերը ձեզ արդար կերակուր տվեց. և ձեզ համար կտեղան գարնանային և աշնանային անձրևները, ինչպես նախկինում։
«Եվ այգեկութից առաջ երեք ամսով ձեզ զրկեցի անձրևից. մի քաղաքի վրա կտեղացնեմ, իսկ մյուս քաղաքի վրա չեմ տեղացնի. մի մասը կխոնավացնեմ, իսկ մյուսը, որտեղ տեղացրած չեմ լինի, կչորանա։
Նրանք իշխանություն ունեն փակելու երկինքը, որպեսզի իրենց մարգարեության օրերին անձրև չտեղա. իշխանություն ունեն և ջրերի վրա՝ դրանք արյուն դարձնելու, ինչպես նաև հարվածելու երկրին բոլոր հարվածներով, քանի անգամ որ կամենան։