ՀՈԲ 35:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Շատերի կողմից զրպարտվածները կաղաղակեն, աղաղակ կբարձրացնեն շատերի բազուկի պատճառով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հարստահարությունների շատությունից կաղաղակեն, հզորների բազուկից կբողոքեն։ |
Մարդիկ զրկվեցին քաղաքից, տնից. հոգիները մանուկների խիստ հեծեծեցին, և նա ինչո՞ւ չի այցելում սրանց։
Ո՛վ Աստված, մեր ականջներով լսեցինք, Ինչ որ մեր հայրերը պատմեցին մեզ. Այն գործը, որ կատարեցիր նրանց օրերում, առաջին օրերում։
Շատ օրեր անց մեռավ եգիպտացիների թագավորը։ Իսրայելի որդիները շարունակում էին տառապել գործերից և աղաղակ էին վեր առաքում։ Նրանց աղաղակը հասավ Աստծուն։
Տերն ասաց Մովսեսին. «Ես իսկապես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի նրանց աղաղակը իրենց գործավարների պատճառով, գիտեմ նրանց վշտերը
Եվ արդ, ահա Իսրայելի որդիների աղաղակը հասել է ինձ, և տեսա այն նեղությունը, որով եգիպտացիները նեղեցին նրանց։
Ես դարձա ու տեսա այն բոլոր զրկանքները, որ լինում են արեգակի ներքո. ահա զրկվածներն արցունքների մեջ, և ոչ ոք չկար, որ մխիթարեր նրանց, և ուժը նրանց զրկողների ձեռքին էր։
Նրանց սրտերն ինձ չաղաղակեցին, այլ ողբացին իրենց անկողիններում, պատառոտվում էին ցորենի և գինու համար. խրատվեցին ինձանով։
նույն օրը տո՛ւր նրա վարձը, քանի դեռ արևը մայր չի մտել, որովհետև նա աղքատ է, և դա է նրա հույսը։ Նա քո մասին թող չբողոքի Տիրոջը, որպեսզի մեղքի տակ չընկնես։