ՀՈԲ 34:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ չմեղանչելով, ամբարշտություն չանելով, անօրենություն անող մարդկանց գործերին չմասնակցելով, չընթանալով ամբարիշտների հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա գնում չարագործների հետ է ընկերանում, անօրեն մարդկանց հետ ման գալիս. |
Եվ Հոբը, նրան նայելով, ասաց. «Խոսեցիր անզգամ կնոջ պես. եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։ Եվ իր հետ պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ։
Երանելի է այն մարդը, Որ չհետևեց ամբարիշտների խորհրդին Եվ չգնաց մեղավորների ճանապարհով Եվ չնստեց չարակամների աթոռին։
Մի բան խնդրեցի Տիրոջից և նույնն եմ աղաչում. Տիրոջ տան մեջ բնակվեմ կյանքիս բոլոր օրերին, Տիրոջ վայելչությունը տեսնեմ Եվ մշտապես լինեմ նրա տաճարում։