ՀՈԲ 31:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թե որբի վրա ձեռք եմ բարձրացրել՝ հաշվելով, թե շատ են օգնականներս, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե որբի վրա իմ ձեռքն եմ բարձրացրել, որովհետև տեսա, որ դատարանում պաշտպան ունեմ, |
և չարությամբ զանց առան իմ խոսքերը. արդար դատաստան չարեցին, որբի իրավունքը չպաշտպանեցին, այրուն արդար դատով չդատեցին։
քո մեջ հայր ու մայր էին անարգում, քո մեջ եկվորի ու պանդուխտի հետ անիրավությամբ էին վարվում, քո մեջ որբին ու այրուն էին բռնադատում,
Իրենց ձեռքերը պատրաստ են չարության։ Իշխանը պահանջում է, և դատավորը խաղաղության խոսքեր է ասում ըստ իր անձի ցանկության։