12 Որովհետև ես աղքատին հզորի ձեռքից էի ազատել ու օժանդակել անօգնական որբուկին։
12 Որովհետև ես աղաղակող տնանկին ազատում էի, նաև որբին, որ անօգնական էր։
Ահա մեղավոր են, բայց հաջողակ, Կան և ունեն աշխարհի հարստությունը։
Ով իր ականջը խցկում է թույլերին չլսելու համար, երբ աղոթի Տիրոջը, պատասխան չի լսի։
Սուրբ և անարատ բարեպաշտությունն Աստծու և Հոր առաջ այս է՝ այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, իրեն անարատ պահել աշխարհից։
Գլխիս մազերից ավելի շատացան ինձ իզուր ատողները։ Ինձնից ավելի զորացան իմ թշնամիներն ու ինձ նանրությամբ ատողները, Չհափշտակված բաների համար վճարեցի նրանց։
Նա պաշտպանում է եկվորի, որբի ու այրու իրավունքները, սիրում է պանդուխտին, նրան հաց ու հագուստ է տալիս։
տնանկի իրավունքը չպահեցին և աղքատին չարդարացրին։ «Իսկ դա հենց ինձ չճանաչել չի՞ նշանակում»,- ասում է Տերը։
Թե որբի վրա ձեռք եմ բարձրացրել՝ հաշվելով, թե շատ են օգնականներս,
Կամ թե պատառս մենա՞կ կերա ես ու չհանեցի՞ բաժին որբերին։
Խեղճին շեղեցին ուղիղ շավիղից. երկրի հեզերին, բոլորին մեկտեղ թաքցրեցին նրանք,
Հափշտակեցին ստինքից որբին և թշվառին տառապեցրին։
Չեն հասցրել նրան աղաղակը տնանկի, բայց աղքատի բողոքը նա լսելու է։
Ուխտ կնքեցի ընտրյալներիս հետ, Երդվեցի Դավթին՝ իմ ծառային.
Աստծու խոսքո՛վ բաց քո բերանը և ողջամտությա՛մբ դատիր բոլորին,
Ես ամեն աղքատի կարեկցում էի և հեծեծում, երբ մարդուն վշտի մեջ էի տեսնում։
Իմ երիտասարդ օրերից հոր պես սնունդ տվեցի, մորս արգանդից չծնված՝ ուղի ցույց տվեցի։