ՀՈԲ 30:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես ամեն աղքատի կարեկցում էի և հեծեծում, երբ մարդուն վշտի մեջ էի տեսնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՞թե ես օրը դժվարությամբ անցկացնողի համար լաց չեմ եղել. հոգիս աղքատի համար չի՞ նեղվել։ |
Եթե իմ մասին աղախիններս բազում անգամ ասեն՝ “Երանի՜ նրա մարմնից հագենանք”, քանզի քաղցր էի ես նրանց համար.
Ով ծաղրում է աղքատին, նա բարկացնում է նրա Արարչին, ով հարվածում է ընկածին, անպատիժ չի մնա, իսկ ով գթում է, ողորմություն պիտի գտնի։
Ով ողորմություն է տալիս տնանկին, փոխ է տալիս Աստծուն, ըստ տվածի՝ Աստված նրան պիտի հատուցի։
Եվ եթե չլսեք նրան, ձեր հոգու խորքում լաց պիտի լինեք թշնամիների երեսից, արցունքը պիտի խեղդի ձեզ, ձեր աչքերից արտասուք պիտի թափվի, որովհետև կործանվեց Տիրոջ հոտը։
արդյոք կարելի՞ է բարու փոխարեն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դեմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց հարվածները։ Հիշի՛ր, թե ես ինչպե՛ս կանգնեցի քո առաջ, նրանց համար բարեխոսություն արեցի՝ քո բարկությունը նրանցից դարձնելու համար։
ինչպես որ գրված է. «Առատորեն բաշխեց և տվեց աղքատներին. նրա արդարությունը մնում է հավիտյան» (Սաղ. 111(112).9)։