Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
ՀՈԲ 30:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գիտեմ, որ մահը պիտի ջնջի ինձ, քանզի երկիրն է տունը ամենայն մահկանացուի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ստույգ գիտեմ, որ ինձ մահվան ես տանելու և բոլոր կենդանիների համար սահմանված տունը։ |
Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
որ նա մեռնի և, ինչպես գետնին թափված ջուրը, այլևս չհավաքվի, Աստված նրա հոգին չառնի, և որևէ մեկը չմտածի իրենից հեռացնել հեռացվածին։
թեկուզ և կյանքը երկրի վրա մեկօրյա լինի։ Արդ, հաշվված են նրա ամիսները. ժամ ես դրել, խույս չի տա երբեք։
Մարդ իշխանություն չունի իր հոգու վրա. երբ պատերազմ լինի, փրկություն չկա, պատերազմի ժամանակ միջնորդություն չկա։
Նրանք, որ կենդանի են, գիտեն, թե մեռնելու են, իսկ մեռածները ոչինչ էլ չգիտեն, և այլևս վարձ չկա նրանց համար, որովհետև մոռացվել է նրանց հիշատակը,
Եվ ահա ես այսօր բռնում եմ այն ճանապարհը, որը երբևէ պիտի բռնի այս երկրի վրա եղող ամեն մարդ։ Իմացե՛ք ձեր ամբողջ սրտով և ձեր ամբողջ հոգով, որ այն բոլոր խոսքերից, որ ասաց Տերը՝ ձեր Աստվածը, ոչ մի բան անկատար չմնաց, այլ ամեն ինչ կատարվեց ձեզ համար. դրանցից ոչ մի խոսք սխալ դուրս չեկավ։