Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 14:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 թեկուզ և կյանքը երկրի վրա մեկօրյա լինի։ Արդ, հաշվված են նրա ամիսները. ժամ ես դրել, խույս չի տա երբեք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Որովհետև նրա օրերը որոշված են, նրա ամիսների թիվը քեզ մոտ է, սահման ես դրել նրա համար, որ նա չի անցնի։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 14:5
24 Խաչաձեւ Հղումներ  

Մի նոր օրհներգ դրեց բերանս՝ մեր Տիրոջ՝ Աստծու օրհներգը։ Շատերը պիտի տեսնեն ու վախենան և հուսան Տիրոջը։


Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,


Եվ ինչպես որ մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան,


Եվ մի՞թե նրա ձեռքին չէ բոլոր կենդանիների շունչը ու հոգին ամեն մի մարդու։


Արյուն դարձրեց նրանց գետերը Եվ սպանեց նրանց բոլոր ձկները։


Որովհետև իր տան մեջ ապրում է իր կամքի համաձայն. նրա ամիսների թիվը կպակասի։


Աստված նրան ասաց. “Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”։


Ուխտը, որ կնքեց Աբրահամի հետ Եվ իր երդումը՝ Իսահակի հետ։


Մարդը թե մեռնի, կապրի՞ նա դարձյալ՝ ամբողջացնելով օրերն իր կյանքի. պիտի սպասեմ, մինչև որ կրկին գոյություն առնեմ։


«Արդյոք մարդու կյանքը փորձություն չէ՞ երկրի վրա. նրա կյանքը վարձկանի օրական վարձի նման չէ՞։


Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Սուրբը, Ճշմարիտը, որ ունի Դավթի բանալին. բացում է, և չկա մեկը, որ փակի. փակում է, ու չկա մեկը, որ բացի։


ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա, և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից. ամեն։ Եվ ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։


ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը և տնկածը հանելու ժամանակը,


Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը։ Միայն Տերը կարող է պատժել նրան. կա՛մ նրա օրհասը կգա, ու ինքը կմեռնի, կա՛մ թե պատերազմի մեջ կմտնի ու կսպանվի։


Իմ տարիները հաշվված են արդ. բռնել եմ արդեն անդարձի ուղին»։


Մարդ իշխանություն չունի իր հոգու վրա. երբ պատերազմ լինի, փրկություն չկա, պատերազմի ժամանակ միջնորդություն չկա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ