19 Այնտեղ միասին են նշանավորն ու աննշանը, և ծառան այլևս վախ չունի տիրոջից։
19 Փոքրն ու մեծն այնտեղ են, ծառան էլ իր տիրոջից ազատ է։
Գիտեմ, որ մահը պիտի ջնջի ինձ, քանզի երկիրն է տունը ամենայն մահկանացուի։
Եվ ինչպես որ մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան,
Եվ փոշին, ինչպես որ էր, նորից հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, վերստին նրա մոտ պիտի գնա։
պիտի նայեն բարձունքներին և սարսափեն ճանապարհից։ Պիտի ծաղկի նշենին, մորեխը պիտի բազմանա, և փշոտ թուփը տարածվի, որովհետև մարդը գնաց իր հավիտենական տունը. հրապարակներում լացուկոծ անողնե՛րը պիտի շրջապատեն նրան,
Մարդ իշխանություն չունի իր հոգու վրա. երբ պատերազմ լինի, փրկություն չկա, պատերազմի ժամանակ միջնորդություն չկա։
Սիոնից է նրա մեծ վայելչությունն Ու փրկության գեղեցկությունը։
Այնտեղ իրենց հանգիստն են գտնում շղթայվածները, ովքեր այլևս չեն լսում հարկահանի ձայնը։
Ինչո՞ւ է դառնացածներին լույս տրվում, և ցավագնած հոգիներին՝ կյանք։
ձորի խիճերը քաղցր թվացին։ Նրա հետևից կգնան բոլորը, իսկ առջևից էլ՝ մարդիկ բյուրավոր։
Բոլորը մեկտեղ կննջեն երկրի ընդերքում. և ապականությունը կծածկի նրանց։