Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 30:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իմ նկատմամբ դու անողորմ եղար. Հզոր ձեռքովդ հարվածեցիր ինձ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դու իմ նկատմամբ անգութ ես դարձել, ձեռքիդ զորությամբ ինձ հետ թշնամություն ես անում։

Տես գլուխը



ՀՈԲ 30:21
15 Խաչաձեւ Հղումներ  

Բարվո՞ք է քեզ թվում անիրավված լինելս. մերժել ես քո ձեռքի գործերը, ու նայել ամբարիշտների խորհրդին։


Ինչո՞ւ ես պահում դրանք ինձանից։ Ինձ քեզ թշնամի՞ ես համարում,


Տիրոջ պես ինչո՞ւ եք ինձ հալածում. մի՞թե իմ մարմնով չեք հագեցել։


Թեկուզ մեծ ուժով գա նա ինձ վրա՝ իր պատուհասներն ի գործ չի դնի։


Բարաքիելի որդի Եղիուս Բուզացին՝ ավսիտացիների աշխարհից, Հռամի արյունակիցներից. սաստիկ զայրացավ Հոբի վրա, քանի որ նա իրեն արդար էր ցույց տալիս Տիրոջ առաջ։


Տերն սկսեց խոցոտել ինձ, սակայն թող չսպանի ինձ իսպառ։


Դարձի՛ր, Տե՛ր, մինչև ե՞րբ... Մխիթարի՛ր քո ծառաներին։


Քո բոլոր բարեկամները քեզ մոռացան և չեն հարցնում քո մասին։ Իբրև սոսկալի խրատ՝ ես թշնամական հարվածներ հասցրի քեզ։ Քո բոլոր անօրենությունների պատճառով բազմացան մեղքերդ։


Խոնարհվե՛ք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։