ՀՈԲ 3:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող խավարի այն գիշերը, և Տերը վերևում չհիշի այն, ու նրա վրա է՛լ լույսը չծագի. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Խավար լինի այն օրը։ Աստված վերևից թող այն չորոնի, ու նրա վրա թող լույս չծագի։ |
խավարի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը։ Իբրև առավոտ՝ բազմամարդ և հզոր զորքը կտարածվի լեռների վրա. դրա նմանը չի եղել երբևիցե, և դրանից հետո էլ չի լինի սերնդեսերունդ։
«Վա՜յ նրան, ով ցանկանում է Տիրոջ օրը. ի՞նչ գործ ունեք դուք Տիրոջ օրվա հետ. այն խավար է և ոչ թե լույս։
Երբ բազում օրեր ո՛չ արև և ո՛չ էլ աստղեր էին երևում, փոթորիկն էլ նույն սաստկությամբ շարունակվում էր. մեր փրկության ամեն հույս վերացավ։
Դա մի երկիր է, որը Տերը՝ քո Աստվածը, խնամում է, տարվա սկզբից մինչև տարվա վերջը շարունակ Տիրոջ՝ քո Աստծու աչքը նրա վրա է։
Հինգերորդն իր գավաթից թափեց գազանի գահի վրա, և գազանի թագավորությունը խավար դարձավ. մարդիկ ցավից իրենց լեզուներն էին կծոտում։